Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Բանանով դիմակներ

Բանանով դիմակներ

Բանանով դիմակները լավացնում են մաշկի գույնը և օգնում ազատվել գրգռվածությունից, պզուկներից: Մրգային թթուները, որ պարունակում է բանանը, հեռացնում են կեղտն ու մահացած բջիջները' թարմացնելով մաշկը: Բանանով դիմակներ կարող եք պատրաստել անգամ տնային պայմաններում:

LADYNEWS-ը ներկայացնում է բանանով դիմակների մի քանի բաղադրատոմսեր:

Մաշկը թարմացնող դիմակ

Մանրացրեք բանանը, խառնեք զանգվածը 1ճ. գդալ ձիթապտղի ձեթի հետ: Միատարր զանգված ստանալուց հետո քսեք դիմակը երեսին: 10 րոպե անց կարող եք լվացվել գոլ ջրով:

Բանանով և դեղնուցով դիմակ

Ձվի դեղնուցը խառնեք հասած բանանի ½ -ի և 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթի հետ: Ստացեք միատարր զանգված և քսեք այն դեմքին: 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

Բանանով դիմակ' պզուկների դեմ

Նարնջի մի կտորը մաքրեք կեղևից, կաշվից և խառնեք կես հասած բանանի խյուսի հետ: Միատարր զանգված ստանալուց հետո քսեք դիմակը դեմքին: 20 րոպեից կարող եք լվանալ այն դեմքից գոլ ջրով:

Սկզբնաղբյուր. ladynews.am
Լուսանկարը. stanmolod.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ